Կարևոր իրադարձություններ

Կատարվածը որակվել է սպանություն` տուժողի վնասվածքների ծանրության աստիճանի ախտորոշումը շփոթելով դատաբժշկի եզրակացության հետ. ՀՀ ոստիկանություն

15 Սեպտեմբեր, 2019 17:48
Կատարվածը որակվել է սպանություն` տուժողի վնասվածքների ծանրության աստիճանի ախտորոշումը շփոթելով դատաբժշկի եզրակացության հետ. ՀՀ ոստիկանություն

Արման Բաբաջանյան տվյալներով օգտատերը «ֆեյսբուքյան» էջում հրապարակում է կատարել հետևյալ վերտառությամբ. «Զինված մահափորձ կյոկուշին ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի նկատմամբ»։ Օգտատերը ներկայացրել է դեպքի իրեն հայտնի մի շարք հանգամանքներ, նույնիսկ որոշել է տուժողի վնասվածքների ծանրության աստիճանը (ախտորոշումը շփոթելով դատաբժշկի եզրակացության հետ), կատարվածն էլ որակել` սպանության փորձ։

Բացի այդ իրավապահ մարմիններին, այդ թվում` ոստիկանությանը, մեղադրել է անգործության մեջ։ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ահազանգն ստանալուն պես ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկել են օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ։ Դեպքի վերաբերյալ սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց։ Ծեծի ենթարկվածի մորից հաղորդում է ընդունվել, ըստ որի որդու հետ վիճաբանողները երեքն են եղել, իսկ հարվածներ հասցրել է մեկը։

Ի դեպ, ոստիկանության տեղեկություններով` ենթադրյալ կասկածյալն ու ծեծված տղամարդը վաղեմի ծանոթներ են, նույնիսկ` մեկն աշակերտել է մյուսին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս ոստիկանության Մաշտոցի բաժին չի ստացվել։ Ի դեպ, ոստիկանության ծառայողները այցելել են հիվանդանոցում գտնվող տղամարդուն։ Վերջինս կատարվածի վերաբերյալ հաղորդում և բացատրություն չի տվել, նույնիսկ բանավոր որևէ տեղեկություն չի հայտնել։

Այնուամենայնիվ, ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Օգտատերերին հորդորում եմ կատարվածը չտեղափոխել զգացմունքային վերլուծության հարթություն և կատարել իրավաբանության հետ աղերս չունեցող եզրահանգումներ, ինչն այս դեպքում, մեղմ ասած, տեղին չէ։
 

Լրահոս

Դիտել ավելին