Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել երեք բնակավայրերում նկատված օձերին

15 Սեպտեմբեր, 2019 15:14
Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել երեք բնակավայրերում նկատված օձերին

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 14-15-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օձեր են նկատվել Երևանում, Կոտայքի մարզի Քասախ գյուղում և Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին