Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,3
    7,5

Կարևոր իրադարձություններ

 

Երեխաներ են տուժել Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենայի բախումից

15 Սեպտեմբեր, 2019 12:47
Երեխաներ են տուժել Ծիծեռնակաբերդի խճուղում 4 մեքենայի բախումից

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 09:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են Mercedes մակնիշի 449 AM 61 համարանիշի, BMW մակնիշի 77 NC 707 համարանիշի, Infiniti մակնիշի 24 ՍՕ 635 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 ՏP 164 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի, այդ թվում՝ երեխաներ, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադներ նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Երեխաները տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին