Կարևոր իրադարձություններ

Հրշեջները մարել են խոտածածկ տարածքների 5 հա ընդգրկած 16 հրդեհ

15 Սեպտեմբեր, 2019 11:46
Հրշեջները մարել են խոտածածկ տարածքների 5 հա ընդգրկած 16 հրդեհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 14-ին 9 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է՝

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 400 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1500 քմ, Աբովյան քաղաքում՝ 1600 քմ, 1 հա, Ակունք գյուղում՝ 2 հա,

Վայոց ձորի մարզի Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին՝ 7000 քմ տարածք:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

 

Լրահոս

Դիտել ավելին