Կարևոր իրադարձություններ

Զելենսկու գործունեությունից գոհ ուկրաինացիների թիվն ավելացել է 1,5 անգամ

14 Սեպտեմբեր, 2019 20:17
Զելենսկու գործունեությունից գոհ ուկրաինացիների թիվն ավելացել է 1,5 անգամ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից գոհ է երկրի բնակիչների ավելի քան 70 տոկոսը, ինչը գրեթե 1,5 անգամ ավելի է, քան հուլիսին: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման տվյալները:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից գոհ է հարցվածների 71 տոկոսը, 11 տոկոսը հակառակ կարծիքին է, 18 տոկսը չի կարողացել ճշտել իր վերաբերմունքը նրա նկատմամբ: Ընթացիկ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ պետության ղեկավարի աշխատանքի հավանության մակարդակն աճել է գրեթե մեկուկես անգամ»,- ասված է հարցման տվյալներին վերաբերող նյութերում, որոնք սեպտեմբերի 12-ին հրապարակվել են «Ռեյտինգի» կայքում:

Հարցումն անցկացվել է 2019 թվականի սեպտեմբերի 6-ից 10-ը Ուկրաինայի ամբողջ տարածքում, բացառությամբ Դոնբասի՝ Կիեւի վերահսկողության տակ չգտնվող շրջանների: Ընդամենը հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 2,5 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին