Կարևոր իրադարձություններ

«Որսագողերն առայժմ հայտնաբերված չեն». Տեսչական մարմինը` թակարդն ընկած Բեզորյան այծի դեպքի մասին

14 Սեպտեմբեր, 2019 15:26
«Որսագողերն առայժմ հայտնաբերված չեն». Տեսչական մարմինը` թակարդն ընկած Բեզորյան այծի դեպքի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է այն լուսանկարներին, որոնք տարածվում են համացանցում և որոնց մեջ երևում է, թե ինչպես է բեզորյան այծը թակարդն ընկել ու վնասվել.

«2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել այն մասին, որ Ս. Հակոբյանը Նորավանքի ճանապարհի աջակողմյան հատվածում, Նորավանքի կամրջից 200-300 մետր հեռավորության վրա հայտնաբերել է թակարդում հայտնված Բեզոարյան այծ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, առգրավել թակարդը, սակայն Բեզոարյան այծին չեն հայտնաբերել, քանի որ Հակոբյանը վիրավոր կենդանուն բաց է թողել վայրի բնություն, հետևաբար, կենդանուն անասնաբուժական օգնություն չի ցուցաբերվել:

Տեսչական մարմնի աշխատակիցները, WWF-հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ միասին, ողջ գիշեր օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացրել որսագողերին և այլ թակարդներ հայտնաբերելու նպատակով։ Սակայն, չնայած նախնական պայմանավորվածության, Ս. Հակոբյանը Բեզոարյան այծի թակարդն ընկնելու մասին տեղեկատվությունը և լուսանկարները տեղադրել է համացանցում, այդ իսկ պատճառով որսագողերն առայժմ հայտնաբերված չեն։

Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ խնդրում և հորդորում է բնապահպանական իրավախախտումներ արձանագրելիս անհապաղ կապ հաստատել Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների հետ, ինքնուրույն ոչինչ չնախաձեռնել, հետևել աշխատակիցների ցուցումներին, ընձեռել հնարավորություն՝ վնասվածքներ ստացած կենդանիներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին