Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    525,5
    537,5

  • RUB

    7,34
    7,54

Կարևոր իրադարձություններ

Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին. Shamshyan.com

14 Սեպտեմբեր, 2019 13:17
Երևանում 31-ամյա տղամարդը դանակահարել է կնոջն ու նրանց բաժանել փորձող հարևանին. Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 00։15-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանություն է և կան դանակահարված քաղաքացիներ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ ամուսինը՝ 31-ամյա Արսեն Մ-ն, դանակով հարվածել է իր կնոջը՝ 31-ամյա Ինգա Ք-ին, այնուհետև, երբ հարևանը փորձել է բաժանել նրանց, որպեսզի վիճաբանությունը չշարունակվի, Արսեն Մ-ն հարվածել է նաև հարևանին՝ 44-ամյա Գագիկ Մ-ին։

Նշված վայրից Ինգա Ք-ն «կրծքվանդակի վերին աջ մասի կտրած-ծակած վերք», իսկ Գագիկ Մ-ն՝ «կրծքավանդակի ձախ մասի և որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ լրացուցիչ բժշկական զննությունից հետ բժիշկները հայտնել են, որ Գագիկ Մ-ի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում, առաջային պերիկարդիալ ճարպաբջջային վնասում, հեմոթորաքս՝ ձախից, որովայնի առաջային պատի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մեծ ճապոնի արտանկումով»։

Նոր Նրքի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Արսեն Մ-ին, ինչպես նաև հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։ Քննիչի որոշմամբ Արսեն Մ-ն ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատագենետիկական, դատաքրեագիտական և դատահետքաբանական։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին