Կարևոր իրադարձություններ

WCIT նվագախումբը Հայաստանում կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտություն

14 Սեպտեմբեր, 2019 11:30
WCIT նվագախումբը Հայաստանում կկատարի արհեստական բանականության ստեղծած երաժշտություն

Արհեստական բանականությունը մեր օրերում մեծ դերակատարություն ունի տարբեր բնագավառներում,  և այն չի շրջանցել նաև արվեստը: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում, որը Հայաստանում առաջին անգամ է հյուրընկալվել, ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը: Այն  համաժողովի մեկնարկին ընդառաջ հանդես է գալու աննախադեպ համերգով` իրական ժամանակում կատարելով արհեստական բանականության երաժշտությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նվագախմբի առաջին ելույթը նախատեսվում  է հոկտեմբերի 6-ին, Հանրապետության հրապարակում։ Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

WCIT համաշխարհային նվագախմբի երաժիշտները Հայաստան են ժամանելու սեպտեմբերի 29-ից։ Փորձերը կմեկնարկեն սեպտեմբերի 30-ից։

 

Լրահոս

Դիտել ավելին