Կարևոր իրադարձություններ

Աշխարհում հայտնվել է մահացու նոր հիվանդություն

14 Սեպտեմբեր, 2019 10:22
Աշխարհում հայտնվել է մահացու նոր հիվանդություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում գրանցվել է նոր, անհայտ հիվանդություն, որից մարդ է մահացել: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

Ինչպես պարզվել է, Տանզանիայի բնակչուհու մոտ միաժամանակ ի հայտ են եկել Էբոլա վիրուսի, Դենգե տենդի և մալարիայի ախտանշաններ: Մասնագետները, սակայն, կարծում են, որ դա նոր հիվանդություն է:

Նշվում է, որ կինը մահացել է հիվանդանալուց անմիջապես հետո:

ԱՀԿ-ն մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա՝ դեպքն ուսումնասիրելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին