Կարևոր իրադարձություններ

Օգտվել են ավտոքարշակողի ծառայությունից և չեն վճարել

14 Սեպտեմբեր, 2019 10:17
Օգտվել են ավտոքարշակողի ծառայությունից և չեն վճարել

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 03.30-ի սահմաններում, Թբիլիսի քաղաքից 12 կմ հեռավորությամբ գտնվող Թելեթի գյուղի մոտակայքից իրեն ավտոքարշակով Վանաձոր է տեղափոխել անծանոթ երեք անձանց և նրանց անսարք «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:

Վանաձոր քաղաքում ավտոմեքենան իջեցրել են քարշակից, նշված անձինք գնացել են գումար բերելու, սակայն չեն վերադարձել՝ չվճարելով պայմանավորված 220 դոլարը, այդ կերպ վստահությունը չարաշահելով՝ իրեն պատճառել են գույքային վնաս:

Ձեռնարկված միջոցառումներով Վանաձորի Վարդանանց փողոցից երիտասարդներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին, իսկ մյուսը ներկայացել է ինքնակամ. նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

 
 

Լրահոս

Դիտել ավելին