Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ պատժի արժանացավ 22-ամյա Արսենը տանը եւ սրճարանում անչափահաս ընկերուհու հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար

16 Հոկտեմբեր, 2015 16:45
Ի՞նչ պատժի արժանացավ 22-ամյա Արսենը տանը եւ սրճարանում անչափահաս ընկերուհու հետ պարբերաբար սեռական հարաբերություն ունենալու համար

Shamshyan.com-ը գրում է. Ինչպես տեղեկացրել էինք, 22-ամյա Արսեն Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա16 տարին չլրացած Վ. Բ.-ի հետ պարբերաբար սեռական հարաբերություն էր ունեցել:

SHAMSHYAN.com-ը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, պարզել էր, որ Արսենը Վ-ի հետ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել Կապան քաղաքի բնակարաններից մեկում և Ձորք թաղամասում գտնվող սրճարանում:

Դատարանը վճռել է Արսեն Մուրազի Բադալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցել Արսեն Բադալյանի ձերբակալված լինելու ժամանակահատվածը` 2015 թվականի օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 20-ը` 3 (երեք) օրը և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին