Կարևոր իրադարձություններ

«Լիդիանը»՝ նախկինների կապիտալ. «Ժամանակ»

14 Սեպտեմբեր, 2019 08:43
«Լիդիանը»՝ նախկինների կապիտալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքավայրում անձնական հետաքրքրություններ ունեն նաև նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք ժամանակին գնել են «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսեր՝ դառնալով հանքի շահագործման շահառուներ:

 Մեր տեղեկություններով՝ «Լիդիանի» բաժնետոմսեր գնելու առաջարկ է արվել նաև շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին, սակայն վերջինս հրաժարվել է այդ կասկածելի նախագծին մաս կազմելուց:

Այնպես որ, «Լիդիանը» ոչ միայն և ոչ այնքան օտարերկրյա կապիտալ է, այլ նաև նախկին իշխանական կապիտալ, և հանքի շահագործման հետևում կանգնած են նաև նախկին իշխանության որոշ կարկառուն ներկայացուցիչներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին