Կարևոր իրադարձություններ

Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

13 Սեպտեմբեր, 2019 19:14
Արտակ Դավթյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Սեպտեմբերի 24-ից մեկնարկող ռազմավարական զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում այսօր ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն:

 

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների և ուժային կառույցների ներկայացուցիչներ, մարզպետներն ու Երևանի քաղաքապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ռազմավարական զորավարժության շրջանակում պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը վերաբերող հարցերը, հանգամանալից ներկայացվել է զորավարժության ծրագիրը, դրա առանձնահատկություններն ու նպատակները:

 

Խորհրդակցության ավարտին ԶՈՒ ԳՇ պետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին