Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474
    477,5

  • EUR

    519
    527

  • RUB

    7,36
    7,56

Կարևոր իրադարձություններ

Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

13 Սեպտեմբեր, 2019 17:54
Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 109-ամյա Աստղիկ Ալեմյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Armenian Mirror Spectator-ը, Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին ու մինչև 12 տարեկանը բնակություն հաստատել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ:

1980-ականներից ի վեր՝ նա ամեն տարի ապրիլի 24-ին հատուկ պատվի էր արժանանում քաղաքային խորհրդում կազմակերպվող միջոցառման ժամանակ:

90-ամյակին Աստղիկ Ալեմյանն ընտանիքի անդամների հետ մեկնել էր Եգիպտոս և Սիրիա՝ վերստին այցելելով այն վայրերը, որտեղ եղել էր մանուկ հասակում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին