Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523
    531

  • RUB

    7,33
    7,53

Կարևոր իրադարձություններ

 

ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած մեքենաները 48 ժամվա ընթացքում դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից

13 Սեպտեմբեր, 2019 17:03
ՊԵԿ-ը հորդորում է մաքսային ձևակերպում ստացած մեքենաները 48 ժամվա ընթացքում դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խիստ հսկողությունը Արարատյան մաքսատուն–վարչության բացթողնման թիվ 2 բաժնի կողմից վերահսկվող մաքսային հսկողության գոտում տեղակայված՝ մաքսային ձևակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ: Այստեղ, Նորագավիթի ավտոմաքսատանն ասեղ գցելու տեղ չկա. կուտակված ավտոմեքենաների մի մասը դեռ պետք է մաքսային ձևակերպումների փուլն անցնի, իսկ մյուս մասը, թեպետ արդեն մաքսային ձևակերպում ունի, սակայն սեփականատերերը չեն շտապում մեքենաները դուրս բերել ավտոմաքսատան տարածքից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները խելամիտ ժամկետում պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից։

Օրական այստեղ մաքսային ձևակերպում է ստանում 500-600 ավտոմեքենա, և երբ քաղաքացիները տարբեր պատճառներով մեքենան տևական ժամանակ թողնում են մաքսային հսկողության գոտում, եղածին ավելանում են նորերը՝ ստեղծելով նման իրավիճակ։ Դրանից խուսափելու միակ ճանապարհը մաքսային ձևակերպում ունեցող մեքենաները տարածքից ժամ առաջ հանելն է, որպեսզի մյուսները ևս կարողանան առանց խոչընդոտների անցնել մաքսային ձևակերպման ընթացակարգը:

Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ այժմ Նորագավիթի ավտոմաքսատան տարածքում մաքսային ձևակերպում ստացած 80-ից 100 տրանսպորտային միջոց ենթակա է դուրս բերման մաքսային հսկողության գոտուց։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին