Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի ահաբեկիչներին մոլորված հայ քաղաքացու հետ փոխանակելն իրավաչափ չէ. Արծրուն Հովհաննիսյան

13 Սեպտեմբեր, 2019 14:45
Ադրբեջանցի ահաբեկիչներին մոլորված հայ քաղաքացու հետ փոխանակելն իրավաչափ չէ. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին` արդյո՞ք հնարավոր է փոխանակել Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշի քրեակատարողական հիմնարկ»-ում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտին Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ, նշեց, որ այդպիսի փոխանակումն իրավաչափ չի համարում:

«Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, ովքեր սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են: Կա ևս մեկ հանգամանք՝ պետք է ճշտել` ադրբեջանական կողմը համաձա՞յն է, թե՞ ոչ, կամ նրանք ցանկանո՞ւմ են այդ երկուսի դիմաց բոլորին ետ տալ»:

 

Լրահոս

Դիտել ավելին