Կարևոր իրադարձություններ

«1000 դրամների» հիմնադրամի գործունեության մասով ՊՆ-ն նոր օրինագիծ է դրել շրջանառության մեջ

13 Սեպտեմբեր, 2019 12:11
«1000 դրամների» հիմնադրամի գործունեության մասով ՊՆ-ն նոր օրինագիծ է դրել շրջանառության մեջ

2017 թվականի հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (1000 դրամների հիմնադրամ-խմբ) փոխհատուցել է ավելի քան 370 զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքի անդամների, կատարվել է ավելի քան 1,3 մլրդ դրամի հատուցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Մեր նպատակն է հասնել նրան, որ չլինի որեւէ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայող, որը փոխհատուցում չի ստացել:

Զոհված եւ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում է 52-82 մլն դրամի սահմաններում: 52 մլն փոխհատուցվում են շարքայինները, 72 մլն դրամ՝ ենթասպաները եւ 82 մլն դրամ՝ սպայական անձնակազմը: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ գումարը կիսվում է եւ կազմում 26-52 մլն դրամ:

Գումարը միանգամից չենք տալիս. միանվագ տրվում է 10 մլն դրամը, իսկ հետո 20 տարի շարունակ ամեն ամիս վճարվում է 200-300 հազար դրամ: Իսկ երկրորդ կարգի հաշմանդամներին միանվագ տրվում է 5 մլն դրամ, հետո ամսական 100-200 հազար դրամ»,-ասաց Ավետիքյանը:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ  երբ հասնեն 1992 թվական, ունենալու են փոխհատուցման ենթակա զինծառայողների բավական մեծ թիվ. «Թվերը տարեց տարի ավելանալու են եւ ամսական վճարումների բեռն ավելանալու է:

Հիմնադրամի գործունեության մասով ՊՆ-ն նոր օրինագիծ է դրել շրջանառության մեջ, որը թույլ կտա հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում հակառակորդի գործողություններից զոհված եւ հաշմված զինծառայողներին, այլ նաեւ ոչ առաջնագծում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին