Կարևոր իրադարձություններ

Գրպանահատության 121 դեպքով միայն 1 անգամ է անձը դատապարտվել․ փոխնախարար

13 Սեպտեմբեր, 2019 11:56
Գրպանահատության 121 դեպքով միայն 1 անգամ է անձը դատապարտվել․ փոխնախարար

Ազգային ժողովում այսօր ներկայացվել է նախագիծ, որով գրպանահատության դեպքում քրեական գործը կարող է հարուցվել նաև առանց տուժողի դիմումի։ Արդարադատության փոխնախարարն այդ առիթով հայտնեց մի արտառոց դեպքի մասին։

2015-2018 թվականներին գրպանահատության 121 դեպքով միայն 1 անգամ անձը դատապարտվել, քանի որ 121 դեպքից 119-ի պարագայում տուժողների կողմից դիմումներ չեն եղել, իսկ այդպիսի դեպքերում քրեական գործեր չէին կարող հարուցվել։ Իսկ ևս մեկ դեպքի հետ կապված տուժողն ու գրպանահատը եկել են համաձայնության, և գործը կարճվել է։

Հենց այսպիսի դեպքերից խուսափելու համար կառավարությունն առաջարկում է հանել այն կարգավորումը, որ գրպանահատների դեմ գործ հարուցելու համար անհրաժեշտ է տուժողի կողմից ներկայացված դիմում։

 

Լրահոս

Դիտել ավելին