Կարևոր իրադարձություններ

Դիարբեքիրում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել

13 Սեպտեմբեր, 2019 11:34
Դիարբեքիրում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ շրջանում ավտոմեքենա է պայթեցվել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, պայթյունի պատճառը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբն է եղել։ Նշենք, որ Անկարան PKK-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Պայթյունի հետևանքով տուժել են մեքենայում եղած գյուղացիները։ 7 մարդ մահացել է։ Եվս 13 գյուղացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Տուժածները Մուշից, Բաթմանից եկած և հենց Քուլփում բնակվող բանվորներ են, որոնք անտառում փայտահատությամբ էին զբաղվում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է տուժածներին, զրուցել նրանց հարազատների հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին