Կարևոր իրադարձություններ

Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության բոլոր նախագծերն ԱԺ-ում այսօր ընդունվեցին գրեթե միաձայն

13 Սեպտեմբեր, 2019 10:33
Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության բոլոր նախագծերն ԱԺ-ում այսօր ընդունվեցին գրեթե միաձայն

Ազգային ժողովն այսօրվա քվեարկություններով ընդունեց 7 օրենք, որոնցից 3-ի հեղինակն էր կառավարությունը, 3-ի հեղինակը՝ ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը, ևս մեկի հեղինակը՝ Արարատ Միրզոյանը («Իմ քայլը»)։ Բոլոր նախագծերն ընդունվեցին գրեթե միաձայն։

  1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (հեղինակ՝ ԼՀԿ, առաջին ընթերցում) – 97 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ,
  2. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (հեղինակ՝ կառավարություն, առաջին ընթերցում) – 104 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
  3. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (հեղինակ՝ Արարատ Միրզոյան («Իմ քայլը»), երկրորդ ընթերցում) – 104 կողմ, 1 դեմ,
  4. «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (հեղինակ՝ կառավարություն, առաջին ընթերցում) – 104 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ,
  5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին (հեղինակ՝ ԼՀԿ, երկրորդ ընթերցում) – 105 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ,
  6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին (հեղինակ՝ ԼՀԿ, առաջին ընթերցում) – 98 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ,
  7. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (հեղինակ՝ կառավարություն, առաջին ընթերցում) – 105 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
 

Լրահոս

Դիտել ավելին