Կարևոր իրադարձություններ

Թունյանի ակնարկն՝ ուղղված Արգամիչին. «Ժամանակ»

13 Սեպտեմբեր, 2019 08:56
Թունյանի ակնարկն՝ ուղղված Արգամիչին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ԱԺ-ն քննարկում էր շքեղ սեփականություն ունեցողների համար գույքահարկը բարձրացնելու մասին օրենսդրական նախաձեռնություն:

 

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ հայտարարեց, որ, օրինակ, 3 մլն դրամ գույքահարկ մուծող սեփականատերերը օրենքի փոփոխությունից հետո կմուծեն 25 մլն դրամ: Մեր տեղեկություններով՝ Թունյանի ակնարկը վերաբերում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Իսկ, օրինակ, օլիգարխիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սամվել Ալեքսանյանը, իր սեփական տունը բաժանել է մոտ 10 մասի և դրանք առանձին-առանձին ձևակերպել իր երեխաների անուններով: Ալեքսանյանին այս փոփոխությունը չի վերաբերի»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին