Կարևոր իրադարձություններ

Apple-ի կապիտալիզացիան նոր iPhone-ների շնորհանդեսից հետո գերազանցել է 1 տրլն դոլարը

12 Սեպտեմբեր, 2019 21:23
Apple-ի կապիտալիզացիան նոր iPhone-ների շնորհանդեսից հետո գերազանցել է 1 տրլն դոլարը

Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան սեպտեմբերի 11-ին հերթական անգամ գերազանցել է 1 տրլն դոլարը նոր արտադրանքի շնորհանդեսից հետո, ընկերության կապիտալիզացիան 1 տրլն 10 մլրդ 443 մլն դոլար է կազմել, հաղորդում է CNBC-ն։

Ինչպես նշվում է, ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը հասել է 223,6 դոլարի, ինչը 3,18 տոկոսով ավելի է նախորդ օրվա ցուցանիշների համեմատությամբ:

Առաջին անգամ Apple-ը 1 տրլն դոլար կապիտալիզացիայի նախաշեմը հատել էր 2018 թվականի օգոստոսին։  Սակայն այդ ցուցանիշը կտրուկ ընկել էր դեկտեմբեր-հունվար ամիսներին Չինաստանում iPhone-ի հիասթափեցնող վաճառքներից հետո։

 

Լրահոս

Դիտել ավելին