Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 10 թեկնածու

12 Սեպտեմբեր, 2019 21:17
Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 10 թեկնածու

Սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի թիվ ՎանեվանԳեղարքունիք եւ Լճափ համայնքներում նշանակված համայնքի ղեկավարի ընտրություններում  քվեարկվելու համար գրանցվել է 11 թեկնածու Գեղարքունիքի մարզի թիվ 19 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներիցԼճափում գրանցվել է համայնքի ղեկավարի 5, Վանեվանում՝ 3, Գեղարքունիքում՝ 2 թեկնածուԳրանցված բոլոր թեկնածուներն անկուսակցականներ ենովքեր առաջադրվել են ինքնաառաջադրման կարգովԸնդ որումնրանցից  չորսը ոչ մի տեղ չեն աշխատում:

Լճափում որպես թեկնածուներ  են գրանցվել համայնքի գործող ղեկավար Հայկ Սիմոնյանըհամայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլա ՍահակյանըԼճափի միջնակարգ դպրոցի պահակ Վալտեր Գեւորգյանըաշխատանքային հասցեներ չունեցող Արթուր Շահբազյանը եւ Արմեն ՀովսեփյանըՎանեվանում որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել ԱՁ տնօրեն Էմին Սարգսյանը,  «Հայփոստ» ձեռնարկության  Ծովակի մասնաճյուղի ավագ օպերատոր Իգոր Հարությունյանըեւ աշխատանքային հասցե չունեցող Ատոմ ՄկրտչյանըԱյստեղ առաջադրված չորրորդ թեկնածուն՝ Արծրուն Գրիգորյանըինքնաբացարկ է հայտնել:

Գեղարքունիքում որպես համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Մեհրաբիկ Հարությունյանը:Համայնքի գործող ղեկավար Կարապետ Ասատրյանը չի առաջադրել իր թեկնածությունը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին