Կարևոր իրադարձություններ

Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ

12 Սեպտեմբեր, 2019 21:16
Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15:46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ (առանց պայթուցիչի):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են փորձաքննության:

 

Լրահոս

Դիտել ավելին