Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479

  • EUR

    529,5
    537,5

  • RUB

    7,52
    7,72

Կարևոր իրադարձություններ

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին

12 Սեպտեմբեր, 2019 19:21
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանն, անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերվում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն և ընտրված խափանման միջոցը  վերացնելուն, նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: Նա դատարանին խնդրել է մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին