Կարևոր իրադարձություններ

Մինչև 2023թ. մտադիր ենք նորոգել 2500 կմ ճանապարհ. Ավինյան

12 Սեպտեմբեր, 2019 13:25
Մինչև 2023թ. մտադիր ենք նորոգել 2500 կմ ճանապարհ. Ավինյան

Այս տարվա ընթացքում արդեն մոտ 70 կիլոմետր ճանապարհ է նորոգվել, և ավելի քան 300 կմ ճանապարհ այս պահին նորոգման փուլում է։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա բացատրեց, որ թեև մինչև հիմա նախատեսված էր 330 կմ ճանապարհի նորոգում, բայց այդ նիշը գերակատարվելու է։ Վարչապետի հարցին ճանապարհների որակի մասին Պապիկյանը պատասխանեց, որ եթե որակը լավը չլինի, ապա չեն վճարի շինարարներին։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին հայտնեց, որ մինչև 2023 թվական նախատեսում են 2500 կմ ճանապարհ նորոգել։

 

Լրահոս

Դիտել ավելին