Կարևոր իրադարձություններ

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը՝ դերասանի վիճակի մասին

12 Սեպտեմբեր, 2019 11:46
Արմեն Ջիգարխանյանի թատրոնը՝ դերասանի վիճակի մասին

Արմեն Ջիգարխանյանին սպասում են  նոր թատերական սեզոնի առաջին պրեմիերայում՝ «Չարլիի մորաքույրը» բեմադրությունում։ Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, հայտնել է Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունը, որը ղեկավարում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստը:

Ըստ նրանց, դերասանն իրեն շատ լավ է զգում։ Ջիգարխանյանը ծրագրում է նաև ներկայանալ «Մոլիեր» ներկայացմանը։

Արմեն Ջիգարխանյանը նոր սեզոնի ներկայացումներում որպես դերասան չի ներգրավվի, այնուամենայնիվ, նա կմասնակցի յուրաքանչյուր բեմադրության՝ որպես գեղարվեստական ղեկավար:

Օգոստոսի 2-ին դերասանը երկարատև հիվանդությունից հետո անցկացրել էր թատերախմբի առաջին հավաքը:

 

Լրահոս

Դիտել ավելին