Կարևոր իրադարձություններ

«Երեխաների քաղաք» կառուցելու նախագծի վերաբերյալ խոստացել են քննարկումներ անցկացնել կառավարությունում

12 Սեպտեմբեր, 2019 11:10
«Երեխաների քաղաք» կառուցելու նախագծի վերաբերյալ խոստացել են քննարկումներ անցկացնել կառավարությունում
Հայաստանի գործադիր մարմինը օգոստոս ամսին որոշում էր կայացրել Արարատի մարզի երկու համայնքներում հողատարածք հատկացնել «Հայկական Կարիտաս»-ին՝ «Երեխաների քաղաք» նախագծի համար:
Նախագծի պատմության համաձայն՝ «Երեխաների քաղաք»-ում հաշմանդամության ծնդիր ունեցող կամ՝ խոցելի ընտանիքների մոտ 600 երեխաներ՝ պետք է կրթական, առողջապահական ծառայություններ ստանան ապահով միջավայրում: Այս քաղաքում երեխաները կարող են ապրել իրենց ընտանիքների հետ հատուկ սոցիալական տներում:
Նախագիծը, սակայն, դժգոհություններ է առաջացրել հաշմանդամության խնդիր ունեցող քաղաքացիների համար, վերջիններս նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պնդում էին, որ նման քաղաքի բնակիչներ չեն ցանկանում դառնալ, քանի որ այն իրենց կմեկուսացնի հասարակությունից։
«Հույսի կամուրջ» ՀԿ ներկայացուցիչ Արև Մելքոնյանը  Shabat.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կառավարությունից խոստացել են քննարկում անցկացնել թեմայի վերաբերյալ, որին մասնակցելու են նաև իրենք։
Արև Մելքոնյանը հայտնեց, որ «Հայկական Կարիտաս»- կազմակերպությունն իրենց կայքից հանել է նախագծի պատմության մասին նյութը։
 
Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել էր, որ թեմայի վերաբերյալ քննարկում է եղել վարչապետի աշխատակազմում, իրենք առաջարկություններ են արել, որպեսզի ներառման սկզբունքները պահպանվի, բացի այդ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս մտահոգություն էր հայտնել, որ սա կնպաստի կարծրատիպերի և խարանի խորացմանը։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին