Կարևոր իրադարձություններ

Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

12 Սեպտեմբեր, 2019 10:50
Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին։ Այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ համապատասխան գրությունն արդեն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։ 

«Շնորհակալություն ենք հայտնում էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր օգոստոսի 29-ին։

«Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,– ֆեյսբուքյան էջում գրել էր նա:

 

Լրահոս

Դիտել ավելին