««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում Պաշտպանության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների զինվորական թոշակները նշանակելու գործառույթը կվերապահվի սոցիալական ապահովության ծառայությանը:
Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու հարցը քննարկվել էր այս տարվա ապրիլի 5-ին վարչապետի աշխատակազմում կայացած խորհրդակցության ժամանակ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: