Կարևոր իրադարձություններ

Ովքեր են հայտարարագիր չներկայացրած շոուբիզնեսցիները. «Ժողովուրդ»

12 Սեպտեմբեր, 2019 09:17
Ովքեր են հայտարարագիր չներկայացրած շոուբիզնեսցիները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին՝ շոուբիզնեսցիներից ոմանք այդպես էլ չեն հետևել դրանց, և ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց:

 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը:

Նշվում է, որ նրանք 2018 թվականին պետությանը հարկ չեն վճարել և ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները:

 

Եթե ՊԵԿ-ի վերջին նամակն էլ մնա անպատասխան, ապա, Անանյանի խոսքով, ՊԵԿ-ը նախահաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է մի քանի երգիչների պրոդյուսերների հետ: Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը շեշտեց՝ Թաթան հարկեր վճարում է ոչ թե որպես անհատ ձեռներեց, այլ ՍՊԸ-ի միջոցով, հետևաբար, հնարավոր է, այդտեղից էլ առաջացել է շփոթմունքը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին