Կարևոր իրադարձություններ

Լենինգրադի շրջանում 12 միկրոավտոբուս է այրվել

11 Սեպտեմբեր, 2019 20:00
Լենինգրադի շրջանում 12 միկրոավտոբուս է այրվել

Լենինգրադի շրջանի Կինգիսեպ քաղաքում գիշերը Ford Transit մակնիշի 12 միկրոավտոբուս է այրվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության տեղական կառույցի մամուլի ծառայության հայտարարությանը:

Դեպքի վայրում աշխատել են հրշեջ-փրկարարական ծառայության երկու հերթափոխային ջոկատները: Միկրոավտոբուսներն այրվել են ամբողջությամբ:

Նախարարության շրջանային կառույցի տվյալներով` հրդեհը մարվել է Մոսկվայի ժամանակով 4:25-ի սահմաններում: Տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին