Կարևոր իրադարձություններ

Բերման է ենթարկվել Խոր վիրապի տարածքում կրակոցներ արձակած անձը. ոստիկանություն

11 Սեպտեմբեր, 2019 19:14
Բերման է ենթարկվել Խոր վիրապի տարածքում կրակոցներ արձակած անձը. ոստիկանություն

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Խոր վիրապ վանքի մոտակայքում կրակոցներ են հնչել։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մի երիտասարդ ատրճանակով երեք անգամ օդ է կրակել։ Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Արարատի բաժնի պարեկայինները, արագ արձագանքելով, կանգնեցրել են երիտասարդի մեքենան ու տեղեկությունը փոխանցել բաժին։

Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը Այնթապ գյուղում ապրող 28-ամյա տղային, ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկել ոստիկանության Արարատի բաժին։ Հատուկ պահպանվող տարածքում ընթերակաների ներկայությամբ «Նիսսանը» զննվել է։ Այդ ընթացքում բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրել են գործարանային համարով 9մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ հայտնելով, որ այն իրենն է։

Զննվել է նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել է 9մմ տրամաչափի երեք պարկուճ։ Դրանք վերցվել ու փաթեթավորվել են հետագա գործողությունների համար։ Դեպքի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին