Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    498
    504

  • EUR

    544
    558

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի. ԿԳՄՍ նախարար

11 Սեպտեմբեր, 2019 15:29
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ զրուցեցի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վաղն Աշոցքում ու Բավրայում դասապրոցեսը կվերսկսվի: Երեկվա երկրաշարժից հետո այսօր դասեր չեն անցկացվել, քանի որ համապատասխան ծառայությունները պետք է ստուգեին` արդյոք կան վնասված շինություններ, թե ոչ: Մարզպետը տեղեկացրեց, որ շենքերն անվտանգ են:

Թեպետ մարզպետարանն ու համայնքներն այս առումով ցուցաբերում են զգոնություն, սակայն շենք-շինություններում առաջացած խնդիրների դեպքում դիմեք համայնքապետարան կամ մարզպետարան»:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին