Կարևոր իրադարձություններ

Վրաստանի արևելքում ձյուն է տեղացել

11 Սեպտեմբեր, 2019 14:58
Վրաստանի արևելքում ձյուն է տեղացել

Ձյուն Է տեղացել Վրաստանի Թուշեթի (Կախեթի տարածաշրջան) Աբանոյի լեռնանցքում, իսկ օդի ջերմաստիճանն իջել Է մինչեւ մինուս երկու աստիճան: 

Թուշեթը հարեւան տարածաշրջանների հետ կապող միակ ճանապարհն անցնում Է Աբանոյի լեռնանցքով եւ գտնվում Է ծովի մակերեւույթից 2850 մետր բարձրության վրա: Ձնահյուսի եւ ձյան առատ տեղումների վտանգի պատճառով այդ ճանապարհը հոկտեմբերին փակվում Է: Այն բացվում Է միայն մայիսին:

Ինչպես հայտնել Է Շրջակա միջավայրի գործակալության երկարաժամկետ կանխատեսման բաժնի ղեկավար Խաթունա Կոկոսաձեն, վաղվանից Թուշեթում եղանակն աստիճանաբար կսկսի բարելավվել, իսկ սեպտեմբերի 12-ի այն կպարզվի: Այս սեզոնում Վրաստանում առաջին ձյունը եկել Է օգոստոսի 25-ին Կազբեկում (Մցխեթ-Մթիանեթի տարածարջան)՝ վրաց-ռուսական սահմանից ոչ հեռու:

 

Լրահոս

Դիտել ավելին