Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475
    478,5

  • EUR

    522
    530

  • RUB

    7,37
    7,57

Կարևոր իրադարձություններ

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվում են

11 Սեպտեմբեր, 2019 12:50
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվում են

Թուրքիայի և ադրբեջանի զինված ուժերի մասնակցությամբ «TurAz Kartal» զորավարժություններն ընթացքի մեջ  են։ Սեպտեմբերի 10-ին զորավարժություններին մասնակցել են ադրբեջանական Mig-29, Su-25 և թուրքական F-16 մարտական օդանավերը:

Վարժանքներում ներառված են նեև «CASA» բեռնատար ինքնաթիռներ, «Mi-35», «Mi-17», «Sikorski UH-70», «CH-47 Chinook» և «ATAK/AH-1W» ռազմական ուղղաթիռներ։

Զորավարժությունների ադրբեջանցի համակարգող, գնդապետ Ֆաիք Ալիևը նշել է, որ դրանց նպատակը թուրքական և ադրբեջանական օդուժին անհրաժեշտության դեպքում համատեղ գործողությունների նախապատրաստելն է։

Զորավարժություններին դիտորդի կարգավիճակով մասնակցում են Պակիստանի օդուժի ներկայացուցիչները։ Սեպտեմբերի 2-ին մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին