Կարևոր իրադարձություններ

Այսօր սեպտեմբերի 11-ն է. նյույորքյան ահաբեկչությունների տարելիցը

11 Սեպտեմբեր, 2019 11:15
Այսօր սեպտեմբերի 11-ն է. նյույորքյան ահաբեկչությունների տարելիցը

Այսօր սեպտեմբերի 11-ն է: Տասնութ տարի առաջ այս օրը Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը ցույց տվեց, որ ամեն բան այդքան էլ պարզ չէ եւ մարդկությունը դեռ դիմադարձվելու է մի այնպիսի աղետի հետ, ինչպիսին գլոբալ ահաբեկչությունն է:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների 2753 զոհերից 1111-ի աճյունները դեռեւս նույնականացված չեն: 

Վերջին վեց տարվա ընթացքում մասնագետներին հաջողվել Է պարզել միայն հինգ զոհերի ինքնությունը: Այսօրվա դրությամբ, նույնականացված են 1642 զոհվածներ:

Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ չորս մարդատար ինքնաթիռ Էին գրավել ԱՄՆ-ում:

Դրանցից երկուսը նրանք ուղղորդել էին Առեւտրի համաշխարհային կենտրոնի աշտարակների վրա, որոնք այն ժամանակ ամենաբարձր շենքերն Էին Նյու Յորքում: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղել Էին Վաշինգտոնի արվարձանում գտնվող Պենտագոնի շենքի վրա, չորրորդը նույնպես ուղեւորվել Էր ԱՄՆ-ի մայրաքաղաք, սակայն կործանվել է Փենսիլվանիայի նահանգի Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու:

Ընդամենը ահաբեկչական չորս գործողության հետեւանքով զոհվել Է 2977 մարդ:

 



 

 

 



 



 

 

Լրահոս

Դիտել ավելին