Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478,5
    485,5

  • EUR

    530
    544

  • RUB

    6,75
    7,1

Կարևոր իրադարձություններ

Առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. Նիկոլ Փաշինյան

11 Սեպտեմբեր, 2019 10:12
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ՀՀ Կառավարության հրապարակմամբ, որում գրված է, որ 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում:

2019-ի հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:

Արձագանքելով արդյունքներին՝ Փաշինյանը գրել է. «Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ ծախսերի տեմպը, որովհետեւ համակարգը սովոր է աշխատել այլ՝ հայտնի կանոններով:

Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների եւ ատկատների վրա»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին