Կարևոր իրադարձություններ

Աշխատելու նպատակով այս տարի ՀՀ է ժամանել Հնդկաստանի 15 հազար քաղաքացի. «Հրապարակ»

11 Սեպտեմբեր, 2019 08:08
Աշխատելու նպատակով այս տարի ՀՀ է ժամանել Հնդկաստանի 15 հազար քաղաքացի. «Հրապարակ»

«Չնայած Հայաստանում գործազուրկների թիվը կազմում է 63 հազար 085, սակայն Հայաստանում էժան աշխատուժ են համարվում հնդիկները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղե­կացավ, որ 2019 թ. հուլիս ամսին աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82 820 մարդ, որը, սակայն, նա­խորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տոկոսային առումով փոփոխություն չի կրել:

Օրինակ՝ շինաշխատանքի համար հայերը պահանջում են 5000-7000 դրամ, ապա հնդիկները դա անում են 3 հազար դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կի­սամյակում Հայաստան ժամանել է Հնդկաստանի 15 հազար 442 քաղաքացի:

Հնդիկները հայկական գյուղե­րում ներգրավված են հիմնականում ջերմոցային աշխատանքներում: Նրանց մեծ մասն ապրում և աշխա­տում է Արարատի և Արմավիրի մարզերի գյուղերում: Ի դեպ, Հայաստան ժամանում են նաև հնդիկ ընտանիքներ՝ սեփական բիզնեսը հիմնելու նպատակով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին