Կարևոր իրադարձություններ

Չարբախի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

10 Սեպտեմբեր, 2019 23:16
Չարբախի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները սեպտեմբերի 9-ին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք Չարբախի ոստիկանները իրացրել են Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի գործընկերների հետ՝ հայտնաբերելով ու բերման ենթարկելով 37-ամյա մի տղամարդու և 25-ամյա մի երիտասարդի, որոնք Արարատի մարզի բնակիչներ են։ Այս մասին  հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Շիրակի փողոցից Չարբախի բաժանմունք տեղափոխվեց նաև տղամարդու «Օպելը»։ Բերման ենթարկվածների  անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր քաշերով մանրացված-չորացված, դեղնականաչավուն կանեփանման զանգվածենր։ Բացի այս, 37-ամյա տղամարդը մեքենայի սրահից ներկայացրել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված՝ 5 գրամից ավելի քաշով։ Նրա հայտնածով՝ բյուրեղանման զանգվածը «Կրիստալ» թմրամիջոց է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Չարբախի ոստիկանները հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։ Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին