Կարևոր իրադարձություններ

Մարիո Բալոտելին հայերեն դիմել է Մխիթարյանին (տեսանյութ)

10 Սեպտեմբեր, 2019 20:58
Մարիո Բալոտելին հայերեն դիմել է Մխիթարյանին (տեսանյութ)

 

Իտալական «Բրեշիա» ֆուտբոլային թիմի հարձակվող Մարիո Բալոտելին, որը նախկինում հանդես է եկել «Ինտեր», «Մանչեսթեր Սիթի», «Միլան» ակումբների կազմում, հայերենով դիմել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վերջերս տեղափոխվել է իտալական «Ռոմա»:

«Միկի, in Italia կայֆ ա չէ» (Միկի, Իտալիայում հաճելի է չէ), - ասել է Բալոտելին մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութում, որը հրապարակվել է Twitter-ում:

Հայտնի է, որ ժամանակակից աշխարհի ամենասկանդալային ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Մարիո Բալոտելին ընկերական հարաբերությունների մեջ է հայկական ծագում ունեցող իտալաբնակ քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանի հետ:

Տեսանյութը՝ այստեղ 
 

Լրահոս

Դիտել ավելին