Կարևոր իրադարձություններ

Քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ. պաշտոնական

10 Սեպտեմբեր, 2019 20:51
Քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ. պաշտոնական

Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Նախնական տվյալներով երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

 

Լրահոս

Դիտել ավելին