Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    523
    531

  • RUB

    7,32
    7,52

Կարևոր իրադարձություններ

 

«Մալաթիա մոլ»-ում հրդեհի բռնկման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

10 Սեպտեմբեր, 2019 15:29
«Մալաթիա մոլ»-ում հրդեհի բռնկման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

«Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում օգոստոսի 24-ին  հրդեհի բռնկման դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազության տարածքային վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ հատկանիշներով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Վերջինիս փոխանցմամբ` գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել)։
Օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին «911» ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլի» շենքում հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել էր մարել օգոստոսի 25-ին: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել էր 19 մարտական հաշվարկ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին