Կարևոր իրադարձություններ

Վրաստանը չի ճանաչում Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները

10 Սեպտեմբեր, 2019 13:37
Վրաստանը չի ճանաչում Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ադրբեջանի օկուպացված հողերում անցկացված «ընտրությունների» կապակցությամբ:

Նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասված է, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան սահմանները:

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը չի ճանաչում սեպտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները» և դրա արդյունքները, հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան», - ասված է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: 

 

Լրահոս

Դիտել ավելին