Կարևոր իրադարձություններ

Մարզահամերգային համալիրի մոտ կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

10 Սեպտեմբեր, 2019 11:53
Մարզահամերգային համալիրի մոտ կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց քաղաքի բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 6,9 մլն դրամով:

Այդ գումարից 3,6 մլն դրամը կուղղվի ձմեռային զորակոչի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային աշխատանքային ծառայության անցած 11 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն, իսկ 3,28 մլն դրամը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին