Կարևոր իրադարձություններ

BMW X5-ը բախվել է «ԿամԱԶ»-ին ու այրվել. դուրս է բերվել վարորդի մոխրացած դին

10 Սեպտեմբեր, 2019 10:12
BMW X5-ը բախվել է «ԿամԱԶ»-ին ու այրվել. դուրս է բերվել վարորդի մոխրացած դին

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 07։10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 և ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ BMW X5 մակնիշի 50 ՕՏ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան ընթանալիս բախվել է КамАЗ մակնիշի՝ դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայի հետնամասին։ Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, և BMW X5-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Հրշեջ-փրկարարները, մարելով կրակը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ ամբողջովին մոխրացած դին։

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան վերցվել էր վարձույթով։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել КамАЗ-ի վարորդին, ապա տեղափոխել հիվանդանոց։

 

Լրահոս

Դիտել ավելին