Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 3 հոգի հոսպիտալացվել է

09 Սեպտեմբեր, 2019 23:15
Գեղարքունիքի մարզում վարորդը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 3 հոգի հոսպիտալացվել է

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 41-ամյա Ն. Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 TQ 841 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մ. Բ.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 39-ամյա Հ. Ս.-ն և 34-ամյա Ն. Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին