Կարևոր իրադարձություններ

«Գիշերային գայլերը» «Արյունը ջուր չէ» կարգախոսի ներքո գալիս են Հայաստան

09 Սեպտեմբեր, 2019 22:12
«Գիշերային գայլերը» «Արյունը ջուր չէ» կարգախոսի ներքո գալիս են Հայաստան

Ռուսական մոտոակումբի բայքերներ «Գիշերային գայլերը» և մոտոցիկլետային սպորտի ֆեդերացիայի անդամները սեպտեմբերի 8-16-ը Հայաստանում կանցկացնեն  «Հայաստան» մոտոցիկլետային և ավտոմոբիլային վազքը, որը ունի «1718. Արյունը ջուր չէ» կարգախոսը, գրում է Rusarminfo-ն:

Մոտովազքը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամությանը: Այն կլինի Երևան-Վսնաձոր-Ալավերդի- Նոյեմբերյան-Դիլիջան- Սևան-Վաղարշապատ-Երևան:

Մասնակիցները մտադիր են այցելել Խոր Վիրապ, Սաղմոսավանք, Սանահին, Մակարավանք, Գոշավանք, Գառնի և այլ պատմական վայրեր:

Մոտովազքին կարող է միանալ ցանկացած մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին