Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային ոստիկանի սպանության մեղադրանքով 2001 թվականից հետախուզվողը Հայաստանին է արտահանձնվել (տեսանյութ)

09 Սեպտեմբեր, 2019 20:51
Ճանապարհային ոստիկանի սպանության մեղադրանքով 2001 թվականից հետախուզվողը Հայաստանին է արտահանձնվել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Մոսկվայից Երևան տեղափոխվեց Վաղարշապատում հաշվառված 48-ամյա մի տղամարդ, որը 2001 թվականից հետախուզվում էր սպանության, բանդիտիզմի և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարվա սեպտեմբերին ոստիկանության ՔՀԳ վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողը թաքնվում է Ռուսաստանի Ռամենսկոյե քաղաքում։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հետախուզվողը հայտնաբերվել ու ձերբակալվել էր։ Հայտնաբերումից մեկ տարի անց 48-ամյա տղամարդը արտահանձնվեց Հայաստան։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ևս մեկ անգամ հաստատեցին, որ չբացահայտվող հանցագործություններ ու չհայտնաբերվող հետախուզվողներ չկան․ ամեն ինչ ժամանակի և հետևողական աշխատանքի հարց է»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին