Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորանշանակ վարչապետի հետ

09 Սեպտեմբեր, 2019 19:10
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորանշանակ վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել հաջողություններբեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարևոր առաքելության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերիԿողմերը համոզմունք են հայտնելոր համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել և բազմապատկել այն բոլոր ձեռքբերումներըորոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում:  

 

Լրահոս

Դիտել ավելին